Ադրբեջանի պահանջներն անհիմն են․ Եղիշե Թադևոսյան
Նմանատիպ
Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթի շրջանակներում Ադրբեջանի պահանջներն անհիմն են։ Այս մասին հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը։
«Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանը փոխհատուցում պահանջող արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել՝ Հայաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի ռեսուրսներն օգտագործելու մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում