WTA ամփոփիչ մրցաշար. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Սինգապուրում ավարտվեց WTA ամփոփիչ մրցաշարի խմբային փուլը: Կիսաեզրափակիչ փուլի զույգերն արդեն հայտնի են:

Եզրափակչի ուղեգրի համար Սիմոնա Հալեպը մրցելու է Ագնեշկա Ռադվանսկայի հետ, իսկ Կառոլին Վոզնյացկին՝ առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի: Խմբային փուլի արգելքը չկարողացան հաղթահարել Մարիա Շարապովան, Պետրա Կվիտովան, Էժենի Բուշարը և Անա Իվանովիչը:

WTA ամփոփիչ մրցաշար, խմբային փուլ

Սպիտակ խումբ

1. Կառոլին Վոզնյացկի (Դանիա) — 3 հաղթանակ-0 պարտություն (6 սեթ հաղթել է, 1 սեթ պարտվել)
2. Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) — 1-2 (3-4)
3. Մարիա Շարապովա (Ռուսաստան) — 1-2 (3-5)
4. Պետրա Կվիտովա (Չեխիա) — 1-2 (2-4)

Կարմիր խումբ

1. Սիմոնա Հալեպ (Ռումիանիա) — 2-1 (5-2)
2. Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) — 2-1 (4-2)
3. Անա Իվանովիչ (Սերբիա) — 2-1 (4-3)
4. Էժենի Բուշար (Կանադա) — 0-3 (0-6)

Հետևեք մեզ նաև Telegram-ում