Ֆրանսիան շուտով Ուկրաինային կփոխանցի մոտ 40 SCALP հրթիռ

Ֆրանսիան շուտով Ուկրաինային կփոխանցի մոտ 40 SCALP հրթիռ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 2024 թվականի փետրվարին մտադիր է այցելել Կիև՝ Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների հետ քննարկելու զենքի նոր մատակարարումները։ Նա չի հայտնել Ուկրաինայի մայրաքաղաք իր այցի կոնկրետ ժամկետները։

Նա ասել է, որ Ֆրանսիան շուտով Ուկրաինային կփոխանցի մոտ 40 SCALP հրթիռ, մի քանի հարյուր ռումբ և Ceaser ինքնագնաց հրետանային կայանքներ։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի, և մենք չպետք է դա անենք, քանի որ Եվրոպայի և Ռուսաստանի բոլոր հարևանների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:

Բացի այդ, Էմանուել Մակրոնի խոսքով, Ֆրանսիայի և Ուկրաինայի իշխանություններն արդեն ավարտել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի շուրջ աշխատանքը, որը կարող է ստորագրվել մոտ ապագայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում