ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ստորագրահավաք են կազմակերպում՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով
12/07/2012 17:12
Նմանատիպ
ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ խմբակցույթյունները հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով։
Վերջիններս առաջարկում են հուլիսի 17-ին, ժամը 12-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով։
Lurer.com-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը իր կողմից հրավիրած մամլո ասուլիսում: ՀԱԿ համակարգողը, սակայն, չի նշել, թե այդ ուժերից ով է կոնկրետ առաջարկի հեղինակը։ Զուրաբյանը անկախ պատգամավորներին կոչ արեց գնալ Նիկոլ Փաշինյանի սենյակ եւ ստորագրել առաջարկի տակ։
Ստորագրահավաքը սկսվելու է այսօր ժամը 17.55-ից։
Ձեւաթղթերը ուղարկվել են քարտուղարություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում