ԱՄՆ-ն կրկին հարվածներ է հասցրել Եմենին
Նմանատիպ
Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) ապստամբական շարժման օբյեկտներին։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, որի անունն ու պաշտոնը չի նշվում։
«Միացյալ Նահանգները չորեքշաբթի հարվածներ է հասցրել Եմենում հուսիների թիրախներին», – հայտնել է հեռուստաալիքը: Պաշտոնյայի խոսքով՝ ռմբակոծության է ենթարկվել մի քանի թիրախ, որոնցից նոր հարձակումներ էին նախապատրաստվում։ Ավելի վաղ հուսիթները գրոհային անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել էին Ադենի ծոցում ամերիկյան բեռնատար նավի վրա։ Նավը վնասվել է, սակայն շարունակել է իր ընթացքը։
Բացի այդ, նախօրեին Միացյալ Նահանգները կրկին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանկին է դասել «Անսար Ալլահ» շարժումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հուսիթներ) ապստամբական շարժման օբյեկտներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում