Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել թաքնված տեսախցիկը սմարթֆոնով
19/01/2024 12:00
Նմանատիպ
Խանութները, հյուրանոցները և նույնիսկ վարձակալված բնակարանները հաճախ հագեցած են լինում թաքնված տեսախցիկներով, և դրանք կարելի է ճանաչել մի քանի եղանակով։ Այս մասին «Прайм» գործակալությանը տված հարցազրույցում ասել է տեղեկատվության պաշտպանություն ամբիոնի դասախոս Վասիլի Շուտովը:
Ամենապարզ եղանակը մութ սենյակում սմարթֆոնի լապտերով լուսավորելն է։ Ցանկացած տեսախցիկ ունենում է ոսպնյակ, որը կփայլի: Եթե նրա մեջ ներկառուցված է ինֆրակարմիր ճառագայթման աղբյուր, որը նախատեսված է մթության մեջ նկարահանելու համար, ապա անհրաժեշտ է անջատել լույսը և օգտագործել սմարթֆոնի տեսախցիկը:
«Սմարթֆոնի միացված լույսի դեպքում տեսախցիկը կփայլի մանուշակագույն կամ կարմիր գույնով»,-բացատրել է փորձագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում