Պետք է պատրաստվել Ռուսաստանի հետ 20 տարվա պատերազմի․ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար

Պետք է պատրաստվել Ռուսաստանի հետ 20 տարվա պատերազմի․ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար

Քաղաքացիական բնակչությունն առաջիկա 20 տարում պետք է պատրաստվի Ռուսաստանի հետ տոտալ պատերազմի։ Ինչպես փոխանցում է The Telegraph պարբերականը՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերին:

«Մենք պետք է հասկանանք, որ մեր խաղաղ գոյությունն ինքնին հասկանալի չէ։ Դրա համար էլ պետք է պատրաստվենք Ռուսաստանի հետ հակամարտությանը։ Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Պետք է ստեղծել համակարգ, որը թույլ կտա ավելի շատ մարդկանց նախապատրաստել պատերազմի՝ անկախ նրանից՝ դա տեղի կունենա, թե ոչ»,-նշել է նա։

Բաուերը գովաբանել է Շվեդիային այն բանի համար, որ նա դիմել է քաղաքացիներին՝ խնդրելով պատրաստվել պատերազմի՝ նախքան երկրի պաշտոնական անդամակցությունը Հյուսիսատլանտյան միությանը:

«Ամեն ինչ սկսվում է դրանից։ Գիտակցում, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է պլանավորել և ամեն ինչ լավ չի լինի առաջիկա 20 տարում»,-ասել է նա։

Բացի այդ, Բաուերը կոչ է արել արդիականացնել ռազմական արդյունաբերությունը, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ զենք ու զինամթերք արտադրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում