Տանկերների սեփականատերերը սկսել են նախապատրաստվել Կարմիր ծովի ճգնաժամին. Bloomberg

Տանկերների սեփականատերերը սկսել են նախապատրաստվել Կարմիր ծովի ճգնաժամին. Bloomberg

Նավթի շուկայի մասնակիցները պատրաստվում են Կարմիր ծովի հարավային մասում նավագնացության ընդհատումների, հաշվի առնելով եմենցի հուսիների կողմից նավերի վրա հարձակումներն ու ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածները Եմենին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ըստ նավերի սեփականատերերի ու բրոքերների, նավթ և վառելիք տեղափոխող որոշ նավերի փաստաթղթեր ձևակերպվում են մեկ ամսվա ընթացքում և այժմ շատ նավեր վարձակալվում են վտանգավոր գոտին շրջանցող երթուղիների համար: Տանկերներն այժմ Եվրոպայի փոխարեն ուղևորվում են Ասիա: 

Ինչպես նշում Է Bloomberg-ը, հունվարի 12-ին Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդային հարվածները հուսիթների ուղղությամբ մեծացրել են քաոսի զգացումը այդ տարածքում գտնվող նավերի համար, հատկապես այն բանից հետո, երբ Միացյալ զինված ուժերը խորհուրդ են տվել առևտրային նավերին հեռու մնալ վտանգավոր գոտուց: Դրանից հետո առնվազն երեք խոշոր նավթային տանկերային ընկերություններ, որոնք ընդհանուր առմամբ շահագործում են 350 նավ, դադարեցրել են փոխադրումները Կարմիր ծովի հարավային մասով, հայտնում է գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում