Հալեպ. Ռադվանսկայի հետ պետք է ագրեսիվ խաղամ

Արդեն տեղեկացրել ենք, որ Սինգապուրում ընթացող WTA ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում ռումինուհի Սիմոնա Հալեպը մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկայի հետ: Հալեպը, ով «Կարմիր խմբում» զբաղեցրեց առաջին հորիզոնականը, խոսել է առաջիկա խաղից ունեցած սպասումներից:

«Կորտում Ագնեշկան հիանալի է տեղաշարժվում, նա անընդհատ շարժման մեջ է: Այդ իսկ պատճառով ես պետք է շատ վազեմ և ագրեսիվ խաղամ: Մրցակիցս շատ ուժեղ է և գիտի՝ ինչպես բարդություններ ստեղծել՝ գնդակն ուղարկելով անկյուններ: Դժվար կլինի, բայց ես կփորձեմ հաղթել նրան»,-ասել է Հալեպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում