Հայաստանի ողջ տարածում ավտոճանապարհները փակ են կամ դժվարանցանելի
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Եղանակային պայմանների հետևանքով ստեղծվել է հետևյալ իրավիճակը.
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածը, Մ2-ից դեպի Ջերմուկ տանող և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Հարթաշեն, Սալուտ-Զորաշեն ավտոճանապարհները։
Փակ են Տավուշի մարզի ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան – «Զանգեր» կոչվող հատվածը, Ստեփանավանի տարածաշրջանի, Վանաձոր-Դիլիջան, Սյունիք գյուղից դեպի Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:
Սյունիքի մարզի, Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող (Աբովյան-Ջրաբեր), Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Արթիկի համայնքային, Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները և Կարմրավան գյուղից «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնացքում, Արագածի և Ամասիայի տարածաշրջանում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Գնդևազ-Ջերմուկ ավտոճանապարհին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ-ին և Ջերմուկ տանող ավտոճանապարհին բուք է:
Աշտարակ քաղաքում մառախուղ է։
Հիշեցնենք` օդերևութաբանների կանխատեսումներով` տեղումները հանրապետության ողջ տարածքում կշարունակվեն, ջերմաստիճանը կնվազի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում