Սաուդյան Արաբիան վերջին 72 տարվա մեջ առաջին անգամ թույլ կտա ալկոհոլի վաճառք

Սաուդյան Արաբիան վերջին 72 տարվա մեջ առաջին անգամ թույլ կտա ալկոհոլի վաճառք

Սաուդյան Արաբիան թույլ է տվել, որ երկրում առաջին անգամ ալկոհոլի խանութ բացվի, ինչը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հանրության շրջանում, գրում է The Guardian-ը:

Այն կգտնվի մայրաքաղաք Էր Ռիադի դիվանագիտական թաղամասում, դրանից կկարողանան օգտնվել  միայն ոչ մուսուլման դիվանագետները, ինչը նշանակում է, որ Սաուդյան Արաբիայի 32 միլիոնանոց բնակչության համար ըստ էության որևէ բան չի փոխվի:

Հայտնի է, որ 1952-ից երկրում ալկոհոլի վաճառքն արգելված է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում