Պովետկին. 2-3 մարտ է անհրաժեշտ Կլիչկոյի հետ մենամարտելու համար

Գերծանր քաշային կարգում հանդես եկող ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը Կարլոս Տակամի նկատմամբ տոնած հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել կազմակերպիչ Անդրեյ Ռյաբինսկուն և նշել է, որ արդեն մտածում է Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտելու մասին:

«Բարդ էր, բայց ես հետևեցի մարզչի հրահանգներին, և ամեն ինչ լավ ավարտվեց: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անդրեյ Ռյաբինսկուն պրոֆեսիոնալ բռնցքամարտը Ռուսաստան բերելու համար: Բոլորին կոչ եմ անում իրենց երեխաներին ուղարկել բռնցքամարտի մարզումների, որպեսզի նրանք լինեն առողջ և ուժեղ:

Այսօրվա մրցակիցս ուժեղ էր, արագ և սովոր չէր կոտրվել: Չորրորդ ռաունդից հետո ուշադրություն չէի դարձնում, որ միավորներով զիջում եմ, միայն կատարում էի մարզչիս հրահանգները:

Ի՞նչ է լինելու հետո… Պետք է հարցնել կազմակերպիչներին: Պատրաստ եմ կրկին մենամարտել: Երկու կամ երեք մարտ է անհրաժեշտ Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտելու համար»,-ասել է Պովետկինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում