Մասկը նախազգուշացրել Է չինական ավտոկոնցեռնների կողմից մրցակիցներին «ոչնչացնելու» ունակության մասին
26/01/2024 10:30
Նմանատիպ
Չինական ավտոարտադրողները կգերազանցեն այլ ավտոարտադրողների մեծամասնությանը, եթե կառավարությունները չխանգարեն դրան՝ սահմանելով առևտրային սահմանափակումներ: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը 2023 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվության հրապարակումից հետո վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ։
Միլիարդատիրոջ կարծիքով՝ չինական ավտոկոնցեռնները առավել մրցունակ են և զգալի հաջողություն կունենան Չինաստանի սահմաններից դուրս՝ կախված նրանից, թե ինչ սակագներ կամ առևտրային խոչընդոտներ կսահմանվեն:
«Եթե առևտրային խոչընդոտներ չլինեն, դրանք հիմնականում կկործանեն աշխարհի այլ ավտոմոբիլային ընկերությունների մեծ մասը»,- նախազգուշացրել է գործարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում