Գիտնականները հայտնաբերել են նոր աստղեր մեր Գալակտիկայում
Նմանատիպ
Գիտնականների միջազգային խումբը տասնամյա հետազոտության ընթացքում հայտնաբերել է կարմիր հսկաների նոր տեսակ, որոնց անվանել է «հին ծխողներ»: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը:
«Գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են նոր տեսակի աստղեր մեր Գալակտիկայի սրտում, որոնց անվանել են «հին ծխողներ», քանի որ դիտել են, թե ինչպես են նրանք «փչում» գազի ամպերը»,-հայտնում է ալիքը:
Հետազոտողները ի սկզբանե ցանկանում էին որսալ հազվադեպ հանդիպող նորածին աստղերը, որոնք հայտնի են որպես նախաստղեր, այն փուլում, երբ նրանք անցնում են աճի պոռթկում և բռնկվում: Գիտնականները հետևել են գրեթե մեկ միլիարդ աստղերի և հայտնաբերել 32 բռնկվող նախաստղեր, որոնց պայծառությունն աճել է առնվազն 40 անգամ, իսկ որոշ դեպքերում՝ ավելի քան 300 անգամ:
Այնուամենայնիվ, Ծիր Կաթինի կենտրոնում, նույն ուսումնասիրության շրջանակներում, նրանք հայտնաբերել են կարմիր հսկաների խումբ, որոնք ցույց են տվել պայծառության երկիմաստ փոփոխություններ:
Աստղագետների կարծիքով՝ այս հայտնագործությունը կարող է փոխել Ծիր Կաթինի կենտրոնում և այլ գալակտիկաների մետաղներով հարուստ շրջաններում տարրերի բաշխման մասին պատկերացումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում