Ֆասթ Բանկի «Դավթաշեն» մասնաճյուղը վերաբրենդավորվել է
Նմանատիպ
Ֆասթ Բանկի «Դավթաշեն» մասնաճյուղը վերաբրենդավորումից հետո հաճախորդներին ներկայանում է բրենդի գաղափարախոսությանը համապատասխան ոճով՝ նորարարական, հարմարավետ ու լուսավոր սրահով, սպասարկման նոր մոտեցումներով:
«Նոր տարին սկսում ենք դրական փոփոխություններով ու մեր հաճախորդների համար լավ լուրերով։ «Դավթաշեն» մասնաճյուղը վերաբրենդավորվել է ու այսուհետ մեր հաճախորդներին սպասարկելու ենք արդեն ավելի հարմարավետ միջավայրում։ Արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար մեր մասնաճյուղը հագեցած է անհրաժեշտ բոլոր միջոցներով ու ինչպես նախկինում, հիմա էլ աշխատելու է 24/7 գրաֆիկով»,-նշում է մասնաճյուղի կառավարիչ Արմեն Վարդանյանը։
Ֆասթի հաճախորդները վերաբրենդավորված մասնաճյուղում՝ ժամանակակից ու ավելի հարմարավետ միջավայրում կծանոթանան Բանկի կողմից առաջարկվող բոլոր պրոդուկտներին և կստանան անհատական խորհրդատվություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում