Bloomberg-ը հայտնել է տնտեսական մրցավազքում «ճակատագրական շրջադարձի» մասին

Bloomberg-ը հայտնել է տնտեսական մրցավազքում «ճակատագրական շրջադարձի» մասին

ԱՄՆ-ն առաջ է անցել Չինաստանից` 2023 թվականին աշխարհի առաջին տնտեսության կոչման համար պայքարում: Այս մասին գրում Է Bloomberg-ը:

«Անցած տարվա ընթացքում ամերիկյան ՀՆԱ-ն անվանական արտահայտությամբ աճել է 6,3 տոկոսով, իսկ չինականը՝ 4,6 տոկոսով»,-ասվում է հրապարակման մեջ:

Գործակալության տվյալներով՝ նման արդյունքները ցույց են տալիս ավելի լայն միտում, համաձայն որի, ԱՄՆ-ի տնտեսությունը COVID-19-ի հետևանքով առաջացած ճգնաժամից դուրս է գալիս ավելի լավ վիճակում, քան Չինաստանի տնտեսությունը:

«Սա ճակատագրի ապշեցուցիչ շրջադարձ է»,-հայտարարել Է Արժույթի միջազգային հիմնադրամի չինական ստորաբաժանման նախկին ղեկավար, Քորնելի համալսարանի Միջազգային առևտրային քաղաքականության ավագ պրոֆեսոր Էսվար Պրասադը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում