Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է անցկացնում ՀՀ-ից ներկրվող արտադրանքի նկատմամբ
10/06/2026 10:12
Կարդացեք նաև
Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ, հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը
«Մենք այժմ ամսական մոնիտորինգ ենք անցկացնում ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի նկատմամբ։ Դիտարկում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի գծով բացահայտված խախտումների աճ կա, մեր գործընկերները դուրս են գալիս բանակցությունների»,- ասել է Դանկվերտը։
Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից Ռուսաստան լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում