Krutrim ստարտափն արհեստական ինտելեկտի ոլորտում դարձել է առաջին «միաեղջյուրը» Հնդկաստանում
Նմանատիպ
Արհեստական ինտելեկտի ոլորտում հնդկական krutrim ստարտափը ֆինանսավորման փուլում ներդրողներից 50 մլն դոլար ներգրավելուց հետո ստացել է 1 մլրդ դոլարի գնահատական: Forbes-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Գործարար Բհավիշ Ագգարվալի հիմնադրած ստարտափը դարձել է արհեստական ինտելեկտի ոլորտում առաջին «միաեղջյուրը» Հնդկաստանում, նշվում է հաղորդագրության մեջ:
Krutrim-ն այդ կարգավիճակը ստացել է ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ ներկայացրել է իր մեծ լեզվական մոդելը, որը կարող է նաև շփվել պոեզիայի, կինոյի և այլ թեմաների շուրջ Հնդկաստանում տարածված մի քանի լեզուներով։
Ստարտափը նաև զբաղվում է տվյալների և տեսակների մշակմամբ: Ընկերության հիմնադիրը հայտարարել է, որ Հնդկաստանը պետք է ստեղծի իր սեփական արհեստական ինտելեկտը, և որ Krutrim-ը հավատարիմ է հաշվարկների ամբողջական փաթեթին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում