xAI-ի զարգամացման համար Իլոն Մասկին անհրաժեշտ է 6 մլրդ դոլարի ներդրում
Նմանատիպ
Իլոն Մասկի xAI ստարթափը, որը զբաղվում է արհեստական ինտելեկտի ոլորտում մշակումներով, բանակցություններ է վարում մինչև 6 մլրդ դոլար ներդրումների ներգրավման շուրջ։ Այս մասին գրում Է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ ստարթափը հույս ունի ամբողջ աշխարհից ներգրավել խոշոր ներդրողների և կապվել է նաև Հոնկոնգի ընտանեկան գրասենյակների հետ, որպեսզի կարողանա մրցակցել արհեստական ինտելեկտի չաթ-բոտ մշակող OpenAI-ի հետ, որն օգտվում է Microsoft-ի աջակցությունից:
Պարբերականի երեք աղբյուրները ճշտել են, որ Մասկը հույս ունի մինչև 6 մլրդ դոլար ներգրավել xAI-ի համար նոր բաժնետիրական կապիտալի տեսքով՝ 20 մլրդ դոլար Հնարավոր գնահատման դեպքում: Միևնույն ժամանակ, Financial Times-ի զրուցակիցները նախազգուշացրել են, որ բանակցությունները դեռ ընթանում են, իսկ ինքը՝ Մասկը, միայն ստուգում է ներդրողների պատրաստակամությունը նման մեծ ներդրումների համար:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ գործարարը ներդրումներ ստանալու համար դիտարկում է նաև Մերձավոր Արևելքում սուվերեն հիմնադրամները: Այլ աղբյուրներ ասում են, որ նա դիմել է Ճապոնիայի և Հարավային Կորեայի ներդրողներին:
Financial Times-ի տվյալներով՝ գործընթացը համակարգում է Morgan Stanley-ն, որը 2022 թվականին օգնել է Մասկին գնել X-ը, որն ավելի վաղ կոչվում էր Twitter, փոխառու միջոցների հաշվին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում