ՀՀ ԲՏԱ նախարարությունը ռադիոխլացուցիչ սարքեր է ձեռք բերել
Նմանատիպ
ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարությունը նոր թանկարժեք սարքեր է ձեռք բերել և գարնանը կստեղծի մեխանիզմ Հայաստանի տարածքում օտարալեզու ռադիոների հաճախականությունները հնարավորինս խլացնելու համար։ Այս մասին ասուլիսում հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նշենք, որ Հայաստանում` հատկապես մարզերում, ռադիոյով հաճախ են թուրքազեզու հաճախականություններ հայտնվում։ Պատճառն այն է, որ Թուրքիայի ռադիոընկերությունների հաղորդակներն ավելի հզոր են։
Հակոբյանի խոսքով` ավելի ճիշտ է ռադիոընկերությունների հաղորդակներն ավելի ուժեղացնելը։
«Սա տեխնիկական հարց է, և ԲՏԱ–ն սկսել է դրա դեմ պայքարել»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է խլացուցիչներին, ըստ Հակոբյանի, դրանք էֆեկտիվ չեն և շատ ավելի թանկարժեք են։
Նրա խոսքով` մի փոքր խառնաշփոթ է առաջացել, քանի որ այն հաճախականությունները, որոնք ժամանակին բաժանել է Շվեցարիան (կենտրոնն այնտեղ է, և ամեն երկիր ունի իր հաճախականության սպեկտրը) ու բաժին է հասել Հայաստանին, շատ ավելի քիչ են, քան նախատեսված է բնակչության թվով։
«Դա է պատճառը, որ մենք հավելյալ հաճախականություններ չունենք, օրինակ՝ մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու, նոր ռադիոընկերություններ բացելու համար»,- նշել է նա։
Հակոբյանն ընդգծել է, որ ԲՏԱ–ն կփորձի խնդիրը մեղմել, սակայն լիարժեք այն լուծել հնարավոր չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում