Պովետկինին առաջինը Պուտինն է շնորհավորել

Ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը երեկ Կարլոս Տակամին նոկաուտի ենթարկելուց հետո խոսել է հաղթանակի մասին։

-Մրցակիցս լավ մարզիկ է, ես նրան մինչև մեր մարտը տեսել եմ։ Կարևորն այն է, որ լավ էի պատրաստվել մենամարտին, աշխատում էի մշակված պլանով, ինչ-որ բան չստացվեց, բայց ամեն ինչ ի վերջո լավ ավարտվեց։

Մի քանի տհաճ հարվածներ ստացա, բայց անկեղծ ասած՝ լյարդիս հատվածում հարվածներն անգամ չէի զգում։ Մրցակցիս հոգնելու վրա հույս չէի դրել, նա 12 ռաունդ մենամարտելուց հետո էլ սովորաբար լավ է նայվում։

Հաղթանակից հետո ինձ առաջինը նախագահը՝ Վլադիմիր Պուտինը զանգեց և շնորհավորեց,-պատմել է Պովետկինը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում