Pagani-ն ներկայացրել է իր ամենահզոր սուպերքարը

Pagani-ն ներկայացրել է իր ամենահզոր սուպերքարը

Ածխածնային մանրաթելից հիպերքարեր արտադրող Pagani ընկերությունը ցուցադրել է Huayra R Evo սուպերքարը, որը դարձել է բրենդի պատմության մեջ ամենահզոր մեքենան։

Huayra R Evo-ն ստացել է նոր V12-R Evo շարժիչ, որի վրա HWA AG-ի մասնագետները աշխատել են ավելի քան երկու տարի։ 6 լիտրանոց շարժիչը՝ 900 ձիաուժ հզորությամբ, աշխարհի ամենահզոր և ամենաթեթև բնական շնչառական շարժիչն է: Այն համակցված է նոր 6-աստիճան հաջորդական փոխանցումատուփի հետ։

Pagani Huayra R Evo-ի արժեքը չի հայտարարվել։

Հիշեցնենք, որ նախորդ տարբերակը՝ Pagani Huayra R-ը, որը պատրաստվել էր 30 օրինակով, արժեր 2,6 մլն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում