Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավն աճուրդում վաճառվել է 92 մլն ռուբլով

Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավն աճուրդում վաճառվել է 92 մլն ռուբլով

Նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավը Մոսկվայի աճուրդի տանը վաճառվել է 92 միլիոն ռուբլով։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Auction Holding-ի ներկայացուցիչներին։

«Ռուսական Auction Holding-ը հրապարակել է աճուրդի արդյունքները, որը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Մոսկվայի աճուրդի տանը։ Արվեստի գիտակների մեջ ամենամեծ ոգևորությունը, ակնկալվում էր, առաջացրել է հավաքածուի մարգարիտը և աճուրդի գլխավոր թոփ լոտը՝ Կոստանդնուպոլսի աշտարակներով ծովանկարը՝ Հովհաննես Այվազովսկու «Լուսնյակ գիշեր»-ը։ 1878 թվականի նկարը աճուրդում գնվել է 92 միլիոն ռուբլով»,- ասվում է Auction Holding-ի մամուլի ծառայությունում։

Փետրվարի սկզբին, երբ աճուրդի տան ներկայացուցիչները հայտարարեցին, որ կտավն աճուրդի կհանվի 100 միլիոն ռուբլով, Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գյունդուզ Մամեդովը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել էր, որ նկարը կարող է անօրինական ծագում ունենալ։ Նա ենթադրել է, որ աշխատանքը գտնվում է «52 կտավների թվում, որոնք ապօրինաբար փոխանցվել են Սիմֆերոպոլի արվեստի թանգարան»՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո։ 2014 թվականին Այվազովսկու «Լուսնկա գիշեր» նկարը հայտնվել է միջազգային հետախուզման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում