Ադրբեջանը նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի դեմ․ Փաշինյան

Ադրբեջանը նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի դեմ․ Փաշինյան

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է։ Այս մասին France 24 հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Բաքվից հնչող հայտարարությունների վերլուծությունը վկայում են նոր ռազմական գործողությունների մասին։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու, ինչպես նաև Ներքին Հանդում վերջին հարձակման ֆոնին պարզ է դառնում, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն այս պահին հնարավոր չէ։

«Եթե հաշվի առնենք Ադրբեջանի հայտարարությունները, ապա կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի վրա նոր հարձակումը շատ հավանական է: Բացի այդ Ադրբեջանի վերջին հարձակման հետ կապված մենք պահանջեցինք հետաքննություն, սակայն, չնայած դրան, Ադրբեջանն օգտագործեց իրավիճակն իր հռետորաբանությունը սնելու համար: Այս ամենը ստիպում է մտածել, որ Ադրբեջանը նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի դեմ»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում