Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին այժմ սառեցված է
Նմանատիպ
Հայաստանի մանդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այժմ սառեցված է, France 24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի պահպանման հարց օրակարգում չկա»։
Նա նաև հայտարարել է, որ մի քանի ամիս առաջ Ռուսաստանը «բացահայտ կոչ է արել հայ բնակչությանը տապալել կառավարությունը»։ Նրա խոսքով, «Մոսկվայի այս քարոզչությունն իր դեմ շարունակվում է անդադար»։
Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ քարտուղարությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ կազմակերպությունը չի ստացել անդամակցությունը դադարեցնելու Երևանի դիմումը։ «Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ապա, ըստ երևույթին, խոսքը կազմակերպության կողմից վերջերս իրականացված մի շարք միջոցառումներին Հայաստանի Հանրապետության չմասնակցելու մասին է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում