Թուրքիայում ձերբակալել են մարդկանց լրտեսության կասկածով
Նմանատիպ
Թուրքիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են 10 մարդու՝ Ֆրանսիայի և Չինաստանի հետախուզական գործակալություններին տեղեկություններ փոխանցելու կասկածով։ Գործողությունների շրջանակում առգրավվել է գումար, թվային սարքեր և զենք։ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է 10 կասկածյալի ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են Ֆրանսիայի և Չինաստանի հետախուզական ծառայություններին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ։
Ձերբակալվածների թվում է Ահմեդ Քաթին, ով ներկայացել է որպես ակտիվիստ և լրագրող և փորձել է կապեր հաստատել թուրքական քաղաքական կուսակցությունների հետ՝ միաժամանակ կեղծ տեղեկություններ տարածելով երկրում տիրող իրավիճակի մասին։
Քաթին, ով զբաղվում էր չհրապարակված գաղտնի տվյալների, սիրիացի փախստականների և Թուրքիայի միգրացիոն քաղաքականության մասին կեղծ տեղեկությունների հավաքագրմամբ և փոխանցմամբ, երկու կասկածյալների հետ ձերբակալվել է Ստամբուլում Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) և Ստամբուլի ոստիկանության բաժանմունքի համատեղ գործողության արդյունքում։
Ենթադրվում է, որ Քաթին առաջարկ է ստացել Ֆրանսիայի արտաքին հետախուզության գլխավոր տնօրինությունից՝ ապաստան ստանալու դիմաց լրտեսությամբ զբաղվել։
Չինական հետախուզությանը տեղեկատվություն տրամադրած անձանց դեմ իրականացված գործողության ընթացքում 7 մարդ է ձերբակալվել։ Գործողության ընթացքում առգրավվել են զգալի քանակությամբ տարբեր արժույթներ, թվային սարքեր, չգրանցված հրազեն և զինամթերք։
Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայում ույղուրական սփյուռքի վերաբերյալ տվյալներ հավաքելու և չինական հետախուզական ծառայություններին փոխանցելու մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում