ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին
26/02/2024 10:22
Նմանատիպ
ՀՀ ՆԳՆ-ն հերքել է այն լուրը, որ 00oo000 պետհամարանիշը վաճառվել է 300 հարյուր հազար դոլարով։
Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21,000,000 դրամով կամ 300,000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,-գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում