The Wall Street Journal-ը բացահայտել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև կնքված խաղաղության պայմանագրի մանրամասները

The Wall Street Journal-ը բացահայտել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև կնքված խաղաղության պայմանագրի մանրամասները

The Wall Street Journal-ը բացահայտել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի ապրիլին կնքված խաղաղության պայմանագրի նախագծի մանրամասները

17 էջանոց փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինային թույլ չէին տա միանալ այնպիսի ռազմական դաշինքների, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, և օտարերկրյա զենքի մատակարարում չի թույլատրվելու։ Միաժամանակ թույլատրվել է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։

2022 թվականի ապրիլի 15-ով թվագրված համաձայնագրի նախագծի համաձայն՝ ուկրաինական բանակը պետք է կրճատվեր և հասցրվեր որոշակի չափերի։ Ռուսական կողմը նաև պնդել է, որ ռուսաց լեզուն կառավարությունում և դատարաններում օգտագործվի ուկրաիներենի հետ հավասար հիմունքներով, սակայն Կիևը չի ստորագրել պայմանագրի այս կետը։

Բացի այդ, Ղրիմը պետք է մնար ռուսական և չեզոք չհամարվեր։ Համաձայնագրում կետեր չկար այն շրջանների վերաբերյալ, որոնք հետագայում ընդգրկվեցին Ռուսաստանի կազմում 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հանրաքվեների արդյունքում։ Այս հարցը պետք է քննարկեին պետության ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին բանակցությունների ժամանակ, սակայն դրանք չկայացան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում