Պելեգրինի. «Ման. Սիթին» շարունակում է պայքարը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Անգլիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Չնայած «քաղաքայինները» պարտվեցին 1:2 հաշվով՝ Պելեգրինին հայտարարել է՝ իր թիմը շարունակելու է պայքարել բարձր տեղերի համար:

««Վեսթ Հեմը» շատ լավ խաղաց: Մենք շատ գոլային հնարավորություններ ունեինք, բայց դժվար է հաղթել, երբ չես օգտագործում դրանք: Մեր բախտը չբերեց հատկապես երկրորդ կեսում, երբ մեկ անգամ գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ մյուս դեպքում մի փոքր շեղ ստացվեց:

Կարծում էի՝ մրցակցի ֆուտբոլիստները երկրորդ կեսում կհոգնեն, և մեզ համար ավելի հեշտ կլինի վերահսկել գնդակի տեղաշարժը, բայց մենք չիրացրինք մեր հնարավորությունները: Պետք է պարզապես արժանին մատուցենք «Վեսթ Հեմին»:

Նոր ենք սկսել մրցաշրջանը և դեռ կարող ենք 80 միավոր վաստակել: Վերջնական արդյունքի մասին դեռ վաղ է խոսել: Շարունակելու ենք պայքարը, քանի որ տիտղոսն այժմ չի վիճարկվում»,-Պելեգրինիի խոսքերը մեջբերել է «BBC Sport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում