Պեպե. Հիանալի աշխատանք կատարեցինք

«Ռեալի» պաշտպան Պեպեն գոհ է թիմի՝ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ 3:1 հաշվով տոնած հաղթանակից և ցուցադրած խաղից: Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը 50-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:1:

«Ամենակարևորն այն աշխատանքն է, որը մենք կատարեցինք որպես թիմ: Մենք այդ աշխատանքը հիանալի կատարեցինք: Արագ գոլ բաց թողեցինք, բայց հաղթողի կամք ցուցաբերեցինք: Կարողացաք ճիշտ արձագանքել բաց թողած գնդակին, վերահսկել խաղը և արժանի հաղթանակ տոնել»,-Պեպեի խոսքը մեջբերել է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում