Ջեյմս. Ինձ համար հեշտ է Վարեժաոյի հետ խաղալը

«Կլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյսմը նշել է, որ բրազիլացի Անդերսոն Վարեժաոյի հետ խաղալն իր համար շատ հեշտ է:

«Վարեժաոյի հետ խաղալն ինձ համար հեշտ է: Այնքան հեշտ, որքան նրա հետ հեծանիվ քշելը:

Անդերսոնը վետերան է, մասնակցել է մի շարք կարևոր խաղերի և ցանկացած իրավիճակում հիանալի է կողմնորոշվում: Տարիքի հետ նա ավելի է իմաստնացել: Նա խաղում է օգտագործելով իր արագությունը և զգալով գնդակը»,-ասել է Լեբրոն Ջեյմսը «Akron Beacon Journal»-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում