Ռոնալդու. Առաջիկայում Լուի վան Գալը «Ման. Յունայթեդին» կհասցնի չեմպիոնության

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», համոզված է՝ առաջիկա տարիների ընթացքում «կարմիր սատանաներին» կհաջողվի դառնալ Անգլիայի չեմպիոն: Անգլիայի ընթացիկ առաջնության 8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի ընդամենը 12 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

«Լուի վան Գալը ֆանտաստիկ մարզիչ է, և ես համզված եմ՝ առաջիկա տարիների ընթացքում նա «Մանչեսթեր Յունայթեդին» կհասցնի չեմպիոնության: Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ մրցաշրջանում:

Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ասել է, որ վան Գալին ժամանակ է պետք, և նա իրավացի է: Անգամ Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքի առաջին տարիներին հաջողության չի հասել: Լավ թիմ ստեղծելու համար ժամանակ է հարկավոր: Այնպես որ, տվեք Լուի վան Գալին այն ժամանակը, որի կարիքը նա ունի»,-ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում