Անխել դի Մարիա. Անկեղծ ասած՝ ես հպարտ եմ ինձանով

Արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», հայտարարել է, որ շատ է ցանկացել խաղալ «կարմիր սատանաների» մարզահագուստով:

««Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն ինձ մոտ հիանալի էմոցիաներ առաջացրեց: Անկեղծ ասած՝ ես հպարտ եմ ինձանով: Ես իսկապես ցանկանում էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Շատ էի ցանկանում խաղալ այս թիմի մարզահագուստով»,-ասել է Անխել դի Մարիան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ակնարկել էր, որ դի Մարիան» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել գումարի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում