Լևոն Արոնյանը դուրս է եկել շախմատի American Cup 2024-ի կիսաեզրափակիչ
15/03/2024 14:19
Նմանատիպ
Հայազգի երկու շախմատիստներ` Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը մասնակցում են «American Cup 2024» շախմատի մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դուրս է եկել ԱՄՆ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ մրցում է Ֆաբիանու Կարուանայի հետ: Երկու պարտիաներից հետո հաշիվը հավասար է` 1:1: Սամուել Սևյանը քառորդ եզրափակիչում դուրս է մնացել հետագա պայքարից:
Մարտի 12-ից 21-ը ԱՄՆ Սենթ Լուիսում անցկացվում է «American Cup 2024» շախմատի մրցաշարը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250,000 հազար դոլար: Մրցաշարին մասնակցում են նաև Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Ռեյ Ռոբսոնը, Սամուել Շանկլանդը և Գրիգորի Օպարինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում