G7-ը Իրանին խնդրել է չփոխանցել ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ և դրա հետ կապված տեխնոլոգիաներ

G7-ը Իրանին խնդրել է չփոխանցել ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ և դրա հետ կապված տեխնոլոգիաներ

G7-ը Իրանին խնդրել է բալիստիկ հրթիռներ և դրա հետ կապված տեխնոլոգիաներ չփոխանցել Ռուսաստանին։ Այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Թեհրանը և Մոսկվան բազմիցս հերքել են Ուկրաինայի պատերազմում Իրանի կողմից որևէ զենք փոխանցելու մեղադրանքները:

Ինչպես հաղորդում է IRNA-ն՝ վկայակոչելով Reuters-ին, հայտարարությունում ասվում է, որ G7 խումբը «խիստ անհանգստացած է» Իրանի հնարավոր որոշմամբ՝ «բալիստիկ հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ Ռուսաստանին փոխանցելու հարցում»:

«Մեծ յոթնյակի» խումբը հավելել է. «Մենք կոչ ենք անում Իրանին չանել դա, քանի որ դա կմեծացնի անկայունությունը տարածաշրջանում և կնշանակի Թեհրանի հիմնական աջակցություն Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմում»:

Հայտարարության մեջ ասվում է. «Մենք պատրաստ ենք արագ և համակարգված արձագանքի, ներառյալ կարևոր նոր միջոցառումները»: Նախկինում Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են Իրանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մեղադրանքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում