Մակրոնը կդիմի Ռուսաստանին՝ Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատման առաջարկով

Մակրոնը կդիմի Ռուսաստանին՝ Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատման առաջարկով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է դիմել Ռուսաստանին՝ հրադադարի ռեժիմի սահմանման առաջարկով, ինչը պայմանավորված է Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերով։ Այս մասին նա հայտնել է ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան Խաղերի անցկացման ժամանակ գործելու է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումներին համապատասխան, միաժամանակ հավելել, որ ՄՕԿ-ի որոշման համաձայն, Ռուսաստանի Դաշնությունը որպես պետություն չի կարող մասնակցել Օլիմպիադային, սակայն ռուսաստանցի մարզիկները կարող են հանդես գալ սպիտակ դրոշի ներքո:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՄՕԿ-ը թույլ է տվել վեց ռուս և հինգ բելառուս մարզիկների չեզոք կարգավիճակով մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին: ՄՕԿ-ի որոշումը չի վերաբերում թիմային մրցումներին, ինչպես նաև արգելվում է այն մարզիկների մասնակցությունը, որոնք աջակցել են ռազմական գործողություններին և կապված են բանակի հետ: Միաժամանակ օլիմպիադայում կարգելվի ցուցադրել Ռուսաստանի և Բելառուսի պետական դրոշներներն ու հնչեցնել հիմնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում