Հովհաննես Այվազովսկին երբեք չի մոռացել իր հայկական արմատները. «Մեր պատմությունը» նախագիծ

Հովհաննես Այվազովսկին երբեք չի մոռացել իր հայկական արմատները. «Մեր պատմությունը» նախագիծ

Հովհաննես Այվազովսկին Հայ Առաքելական եկեղեցում մկտրված հայ էր, հետևաբար ռուսական կայրության տեսանկյունից ինքն այլադավան քրիստոնյա էր, որն այդ պետության քաղաքացին էր։ Եթե նայենք Թեոդոսիայի եկեղեցու ծիսամատյանով, ապա կտեսնենք, որ մկրտության ժամանակ նրա հայրը նշված է որպես Մոլդովայից տեղափոխված հայ ու առհասարակ նրա ընտանիքի կենսագրությունում հայկականությունը դավանական ինքնության մի գծով գնում է։ Այս մասին «Մեր պատմությունը» հաղորդաշարի եթերում ասել է պատմաբան Միքայել Մալխասյանը, անդրադառնալով աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործունեության պատմությանը։

Պատմաբանի փոխանցմամբ, ծովանկարչի եղբայրը՝ Գաբրիել Այվազովսկին հոգևորական էր, որը մի կարճ ժամանակ հարեց կաթոլիկությանը, Մխիթարյան Միաբանությունում ծավալելով հայագիտական գործունեություն, սական կրկին վերադարձավ Հայ Առաքելական եկեղեցի և հանդիսանում էր Արևմտյան Հայաստանի ազատագրման ջատագովներից։

«Երբ ժամանակին Այվազովսկուն ներկայացնում էին ընդհանուր կոնտեքստում, կտրելով հայկականությունից, ներկայումս գնահատականներում ավելի օբյեկտիվ են, ներկայացնելով նրան որպես և՛ հայ, և՛ ռուս նկարիչ։ Միաժամանակ արձանագրում են, որ նա թեպետ համառուսաստանյան և համամարդկային նկարիչ էր, սակայն շեշտում են, որ Այվազովսկին հստակ հայկական էթնիկ դիմագիծ ուներ և նրա նկարների մի մասում առկա էր հայկական թեմատիկա»,-ասել է Մալխասյանը։

Պատմաբանը դիտողների ուշադրությունը հրավիրել է այն կարևոր հանգամանքի վրա, որ լինելով բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների լավագույն ծովանկարիչը՝ Հովհաննես Այվազովսկին երբեք չի մոռացել իր հայկական արմատները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում