ԵՄ-ն Ուկրաինային սպառազինության համար լրացուցիչ 5 միլիարդ եվրո կհատկացնի
Նմանատիպ
ԵՄ արտաքին գործերի նախարարները որոշել են հավելյալ 5 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային ռազմական աջակցության համար՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի՝ 2024 թվականին Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորման համար հինգ միլիարդ եվրո հատկացնելու որոշմանը, ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարությունում։
«Այսօր ԵՄ խորհուրդը որոշեց հինգ միլիարդ եվրոյով ավելացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորումը և այդ ֆինանսավորումը տրամադրել Ուկրաինային՝ խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային աջակցության հատուկ հիմնադրամի ստեղծման միջոցով»,- ասվում է փաստաթղթում։
Ավելի վաղ ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները սկզբունքային համաձայնության են եկել Խաղաղության եվրոպական հիմնադրամին հինգ միլիարդ եվրո հատկացնելու շուրջ՝ 2024 թվականին Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում