Բացվել է Ֆասթ Բանկի 33-րդ՝ «Հին Նորք» մասնաճյուղը

Բացվել է Ֆասթ Բանկի 33-րդ՝ «Հին Նորք» մասնաճյուղը

Ֆասթ Բանկն ընդլայնել է մասնաճյուղային ցանցը և բացել նոր մասնաճյուղ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։
«Հին Նորք» մասնաճյուղը, Բանկի նորարարական մոտեցմանը համապատասխան, կահավորված է ժամանակակից ոճով ևհագեցած է բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ու տեխնոլոգիաներով։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Նորքում և հարակից տարածքներում բնակվող, աշխատող մեր հաճախորդներն արդեն կարող են սպասարկվել Ֆասթ Բանկի նոր մասնաճյուղում։ Այն պատրաստ է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթև պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն տրամադրել մեր քաղաքացիներին», – նշել է Ֆասթ Բանկի Մանրածախ բիզնեսի կառավարման ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը։

Ելնելով հաճախորդների համար բարձրակարգ և հարմարավետ սպասարկում ապահովելու առաջնահերթությունից՝ Ֆասթ Բանկն ընթացիկ տարում շարունակելու է մասնաճյուղային ցանցի ընդլայնման և գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մամուլի ծառայություն
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ
էլ․փոստ՝ [email protected]

Հետևեք մեզ նաև Telegram-ում