Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը։

Հանդիպումը կայանում է Բրյուսելում անցկացվող միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակներում։

Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրփոյի եւ Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում