«Վալենսիան» 25 միլիոն եվրո է գնահատում Պերեսին

«Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Պերեսը ձմռանը կարող է փոխել ակումբը: 

«A Bola»-ն տեղեկացնում է, որ արգենտինացու տրանսֆերը հետաքրքրում է «Վալենսիային»: Իսպանական ակումբն արդեն փորձել է ձեռք բերել ֆուտբոլիստին, սակայն լիսաբոնցիները չեն վաճառել իրենց կիսապաշտպանի տրանսֆերը: 

Հայտնի է, որ «Վալենսիան» պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել տրանսֆերի համար: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում