Տիգրան Մեծի համար «կարմիր գիծ էին» բոլոր այն տարածքները, որոնք հայաբնակ էին. «Մեր պատմությունը» նախագիծ․ տեսանյութ

Տիգրան Մեծի համար «կարմիր գիծ էին» բոլոր այն տարածքները, որոնք հայաբնակ էին. «Մեր պատմությունը» նախագիծ․ տեսանյութ

Հայոց Արտաշեսյան դինաստիայի Տիգրան Մեծ արքան ստեղծեց աշխարհակալ տերություն և կրում էր Հին աշխարհում ամենաբարձր «Արքայից արքա» տիտղոսը, որովհետև չէր հանդուրժում Հայրենիքի դավաճանությունը: Արքայից արքան չներեց ու չխնայեց իր դավաճան որդուն՝ Զարեհին, որը պատերազմի թեժ փուլում ապստամբություն էր բարձրացրել և ցանկանում էր տիրանալ հոր գահին: Տիգրան Մեծը Հին աշխարհի գլխավոր աշխարհաքաղաքական խաղացողներից մեկն էր, որի հետ ստիպված էին հաշվի նստել թե Հռոմեական կայսրությունը, թե Պարթևական Իրանը, և թե Միհրդատ Եվպատորի Պոնտոսյան կայսրությունը: Պատահական չէ, որ Տիգրան Մեծին են նվիրված մեծաքանակ օպերաներ, որոնց հեղինակների թվում են այնպիսի մեծություններ, ինչպիսին են Տոմազո Ալբիոնին և Անտոնիո Վիվալդին:

Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ Արքայից Արքա Տիգրանի համար «կարմիր գիծ էին» բոլոր այն տարածքները, որոնք հայաբնակ էին և մեծամասնությամբ հայ բնակչություն ունեին: Տիգրան Երկրորդը, ժամանակին «պատվավոր գերություն մեջ լինելով պարթևական արքունիքում», հայոց գահը բարձրանալիս արդեն իսկ բավականաչափ կառավարչական փորձառություն էր ձեռք բերել և ուներ աշխարհակալ տերություն ստեղծելու իր նախագիծը: Տարբեր իրավիճակներում Տիգրան Մեծը կարող էր ստիպված զիջումների գնալ, բարց դա որևէ կերպ չէր կարող և չէր արվում հայկական հողերի հաշվին:

Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ հայոց աշխարհակալ արքան պատմության ասպարեզում է հայտնվել այնպիսի ժամանակաշրջանում, երբ Առաջավոր Ասիայում անզիջում պայքար էին մղում մի կողմից Հռոմը, մյուս կողմից՝ Պարթևստանը: Մեր պատմության մեջ շատ քիչ են հանդիպում դեպքեր, երբ հայոց արքան իր կառավարումը սկսում է նվաճողական արշավանքների նախաձեռնումով: Տիգրան Մեծը ոչ միայն տաղանդավոր զորավար էր և համաշխարհային մակարդակի տիրակալ, այլև խորագետ քաղաքական գործիչ էր, որն ամեն ինչ արեց Հայաստանի դերն ու կշիռն այդ պահի աշխարհաքաղաքական մեծ խաղում արձանագրելու համար:

Արքայից արքա Տիգրան Մեծին նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում