ChatGPT-ն արդեն հասանելի է առանց գրանցման

ChatGPT-ն արդեն հասանելի է առանց գրանցման

OpenAI-ի մշակած ChatGPT-ն օգտատերերի համար աստիճանաբար հասանելի կդառնա  առանց գրանցման։ Չաթ-բոտից օգտվելու ազատ հնարավորությունը երեկվանից՝ ապրիլի 1-ից է բացվել։  Միևնույն ժամանակ, մի շարք առավելություններ կունենան գրանցված օգտատերերը․ նրանք կկարողանան պահպանել ու դիտել չաթի պատմությունը, կիսվել դրանցով, շփվել ձայնային հաղորդագրություններով և օգտագործել հատուկ հրահանգներ։

Ընկերությունից պարզաբանել են, որ ձգտում են նման գործիքները հասանելի դարձնել ավելի լայն լսարանի համար, որպեսզի մարդիկ կարողանան զգալ արհեստական ինտելեկտի առավելությունները։

Բացի դրանից, OpenAI-ն նաև պաշտպանության հավելյալ միջոցներ կներդնի՝ կընդլայնվի արգելափակված օգտահաշիվների հարցումների հնարավորությունը։

Հիշեցնենք, որ ChatGPT-ն թողարկվել է 2022թ․ նոյեմբերի 30-ին։ Ներկայումս, OpenAI-ի տվյալներով, չաթ-բոտից օգտվողների թիվը շաբաթական կտրվածքով կազմում է 100 մլն մարդ՝ աշխարհի 185 երկրներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում