Խոշոր հրդեհ՝ Ստամբուլում․ կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ

Խոշոր հրդեհ՝ Ստամբուլում․ կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ

Ապրիլի 2-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող 16 հարկանի շենքի նկուղային, 1 և -2 հարկերում գտնվող գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Այս պահի դրությամբ մահացածները 16-ն են համարվում, թիվը կարող է աճել։

Վիրավորները, նախնական տվյալներով, 11-ն են, որոնցից 7-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Կրակը մարելու նպատակով աշխատում է 86 հրշեջ և փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգարվվել է 31 հատուկ տեխնիկա:

Հրդեհի բռնկման հանգամանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն այն պատահականություն չի համարվում։ 5 հոգի է ձերբակալվել՝ գիշերային ակումբն այրելու կասկածանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում