Հրապարակվել են iPhone 16-ի չորս մոդելների մակետների լուսանկարները

Հրապարակվել են iPhone 16-ի չորս մոդելների մակետների լուսանկարները

Համացանցում հայտնվել են iPhone 16-ի չորս մոդելների մակետների լուսանկարները, որոնք բացահայտում են Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնների ողջ շարքի դիզայնը: Այս մասին հայտնում է 9to5Mac պորտալը՝ հղում անելով Sonny Dickson-ին։

Ենթադրվում է, որ Action Button-ը կհայտնվի iPhone 16-ի բոլոր չորս մոդելներում․ մինչդեռ հիմա հասանելի է միայն iPhone 15 Pro և 15 Pro Max մոդելներում։

Դատելով հրապարակված նկարներից՝  iPhone 16 Pro-ն և 16 Pro Max-ն ավելի մեծ կլինեն, քան բազային iPhone 16-ը և iPhone 16 Plus-ը: Ըստ հրապարակումների՝ 16 Pro-ն կունենա 6,3 դյույմանոց էկրան, իսկ ավելի ավագ մոդելը՝ 6,9:

iPhone 16-ի բոլոր մոդելները կստանան նաև նոր Capture Button, որը կօգտագործվի տեսախցիկը կառավարելու համար և կունենա ժեստերի կառավարման աջակցություն։

Ըստ ամենայնի՝ iPhone 16-ը և 16 Plus-ը նորացված դիզայն կունենան, որոնց տեսախցիկի միավորը կլինի ուղղահայաց:

iPhone 16 շարքի շնորհանդեսը սպասվում է 2024-ի սեպտեմբերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում