Սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը հայ մարզիկները 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել

Սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը հայ մարզիկները 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել

Սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը հայ մարզիկները 3 արծաթե, 6 բրոնզե մեդալ են նվաճել։

ՀՀ սամբոյի ֆեդերացիան հրապարակել է արդյունքները․

58 կգ Դավիթ Հովսեփյան արծաթե մեդալ

58 կգ Կարեն Սարգսյան բրոնզե մեդալ

54 կգ Իռենա Պետրոսյան բրոնզե մեդալ

54 կգ Արփինե Մնացականյան բրոնզե մեդալ

64 կգ Արթուր Մանուկյան արծաթե մեդալ

59 կգ Սրբուհի Հովակիմյան բրոնզե մեդալ

71 կգ Կառլեն Մահինյան արծաթե մեդալ

79 կգ Արթուր Հակոբյան բրոնզե մեդալ

98 կգ Գրիգոր Բեկնազարյան բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և գործընկեր կառույցների աջակցությամբ Երևանում տրվել է սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական մեկնարկը։

Մեկնարկային գոտեմարտերին հաջորդել է բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզասերներ, հյուրեր:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ուրախությամբ փաստել է, որ հերթական անգամ Երևանը դառնում է սպորտային մայրաքաղաք. «Ուրախ եմ, որ համաշխարհային սպորտային քարտեզի վրա Հայաստանն ամրապնդում է իր տեղը: Ընդամենը երկու տարում սամբոյի չորս խոշորագույն մրցաշարի անցկացումը վկայությունն է այն բանի, որ Հայաստանում սամբո սիրում են, իսկ Հայաստանի կառավարությունը մեծապես աջակցում ու սատարում է այս մարզաձևի զարգացմանը»:

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ տղամարդկանց և կանանց բոլոր 26 քաշային կարգերում հաղթողները պարգևատրվելու են ՀՀ վարչապետի անհատական հուշանվերներով: ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակիցներին մաղթել է ազնիվ մրցակցություն և ամենայն բարիք:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ևս ողջունել է ներկաներին և ընդգծել` սա նախևառաջ խաղաղության տոն է. «Մեր մարզաձևի որդեգրած կարևորագույն սկզբունքն այն է, որ սամբոն ընտանիք է, ընտանիքը` ուժ, իսկ ուժը` խաղաղություն: Մեր մարզաձևին ՀՀ կառավարության շարունակական աջակցության շնորհիվ այսօր հնարավորություն ունենք հյուրընկալելու աշխարհի գավաթի խաղարկությունը. սա իսկապես շատ նշանակալի իրադարձություն է»:

Աշխարհի գավաթի խաղարկությանը 13 թիմերի ավելի քան 200 մարզիկներ են մասնակցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում