Լամ. Մեզ համար սա լավ արդյունք է

«Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի` Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» դեմ խաղի (0:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Մեզ համար սա լավ արդյունք է: 100 տոկոսանոց հնարավորություններ շատ չունեցանք, սակայն վերահսկում էինք խաղի ընթացքը: Ցանկանում էինք հաղթել. հատկապես խաղավարտին դա հիանալի երևում էր: Ամեն դեպքում մենք առաջատար ենք 4 միավորի տարբերությամբ, ամեն ինչ լավ է»,-ասել է մյունխենյան թիմի պաշտպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում