Իրանական բեռնատար ինքնաթիռի ժամանումը Երևան անհանգստություն է առաջացրել Բաքվում

Իրանական բեռնատար ինքնաթիռի ժամանումը Երևան անհանգստություն է առաջացրել Բաքվում

Իրանական Iran Air ավիաընկերությանը պատկանող Boeing-747 բեռնատար ինքնաթիռը երեկ՝ ապրիլի 5-ին, կրկին վայրեջք է կատարել Երևանի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամ ալիքը, հրապարակելով լուսանկար։

Նշվում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում, սա իրանական բեռնատար ինքնաթիռի երրորդ ժամանումն է Երևան։

Այս փաստը մեծ աղմուկ ու անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։ Այդ երկրի ոչ միայն լրատվամիջոցները, այլև շատ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ Հայաստանը շարունակում է զենք ստանալ Իրանից, Հնդկաստանից և Ֆրանսիայից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում