OpenAI-ն ապակոդավորել է YouTube-ի տեսանյութերը՝ ընդհանուր մոտ 1 միլիոն ժամ տևողությամբ

OpenAI-ն ապակոդավորել է YouTube-ի տեսանյութերը՝ ընդհանուր մոտ 1 միլիոն ժամ տևողությամբ

Արհեստական բանականության ոլորտում հայտնի  OpenAI ընկերությունն ապակոդավորել է YouTube-ի՝ ավելի քան մեկ միլիոն ժամ տևողությամբ տեսանյութերը, որպեսզի իր նոր մոդելը՝ GPT-4-ը կարողանա ներկայացնել։ Ինչպես հաղորդում է  New Yort Times-ը, արհեստական բանականության ոլորտին վերաբերող ուսումնական նյութերը բավականին քիչ են, ինչն  էլ դրդում է այդ ոլորտի ընկերություններին նման քայլի դիմել։

Համաձայն աղբյուրի՝ Ընկերության աշխատակիցները տեղյակ են եղել, որ Youtube-ն արգելում է տեսանյութերի ավտոմատացված վերծանումը։

Google-ի ներկայացուցիչները, որին է պատկանում նաև YouTube-ը, հայտնել են, որ «Ընկերությունը տեսել է OpenAI գործունեության մասին չհաստատված հաղորդագրությունները»։ Նրանք նաև հաստատել են, որ YouTube-ի սպասարկման պայմանների համաձայն՝ արգելվում է բովանդակությունը սկանավորել կամ ներբեռնել։

Այդուհանդերձ, Google-ն ընթացք չի տվել կատարվածին, քանի որ իրենք նույնպես դիմել են տվյալների ապակոդավորմանը՝ արհեստական ինտելեկտի ոլորոտում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար։

Արհեստական ինտելեկտի վերաբերյալ որակյալ տվյալների բացակայության խնդրին բախվել է նաև Meta ընկերությունը։ Ամերիկացի լրագրողների տեղեկություններով՝ Ընկերությունը քննարկել է հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակությունն օգտագործելու հարցը՝ հաշվի առնելով, որ նման դեպքում անխուսափելիորեն դատական հայցեր են ներկայացվելու իրենց դեմ։

Արհեստական բանականության մոդելները որքան շատ տվյալներ են պարունակում, այնքան ավելի լավ են աշխատում։ Դա է պատճառը, որ ոլորտում հանդես եկող ընկերությունները մշտապես տվյալների փնտրտուքի մեջ են։ Այդ խնդիրը լուծելու համար հաճախ են օգտագործում սինթետիկ տվյալները։ Այդ դեպքում արհեստական բանականության մոդելներն իրենք են գեներացնում անհրաժեշտ բովանդակությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում