Տելեգրամում գովազդատուների թիվը 2023թ․ աճել է շուրջ 80 տոկոսով

Տելեգրամում գովազդատուների թիվը 2023թ․ աճել է շուրջ 80 տոկոսով

2023թ․ ընթացքում Տելեգրամում գովազդատուների թիվը 79,2 տոկոսով աճել է՝ 2022թ․ համեմատ։ Forbes-ի համաձայն՝ «Точка реклама» ծառայության վերլուծաբաններն այն եզրահանմանը եկել են՝ վերլուծելով շուրջ 3000 հաճախորդ կազմակերպությունների տվյալները։

Ըստ վերլուծաբանների տվյալների՝ գովազդների շուրջ 45 տոկոսը  դրել են այն ձեռնարկությունները, որոնց տարեկան միջին շրջանառությունը չի գերազանցում 20 մլն ռուբլին։ Գովազդների 28,5 տոկոսը բաժին է ընկնում ավելի քան 60 մլն ռուբլի տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսներին, 24 տոկոսը՝ 20 մլն-60 մլն ռուբլի ընդհանուր շրջանառությամբ ընկերություններին։

Հետաքրքրական է այն, որ գովազդների տեղադրումը վստահվում է հիմնականում գովազդային գործակալություններին (16,3 տոկոս)։ Ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բաժին է ընկնում 9 տոկոսը, կրթական ծրագրերին՝ 6,3 տոկոսը, իսկ առրևտրային ձեռնարկություններին՝ 5,1 տոկոսը։

Մեսենջերի նկատմամբ հետաքրքրության աճը  վերլուծաբանները կապում են այս հարթակի լսարանի մեծացման հետ։ Համաձայն Lampa հաղորդակցական գործակալության հաշվարկի՝ բիզնեսի գովազդային բյուջեի  80 տոկոսը ուղղվում է Տելեգրամին, իսկ մնացած 20 տոկոսը՝ YouTube և «ВКонтакте» հարթակներին։

Dark Creative Agency գովազդային գործակալության ստեղծարարության ու ռազմավարության գծով տնօրեն Ալեքսանդր Սովենկոն էլ ենթադրում է, որ գովազդատուներին Տելեգրամը սկսել է գրավել, այսպես կոչված, «հատուկ օպերացիայից» հետո։

«2022թ․ փետրվարին բազմաթիվ մարդիկ անցում են կատարել Տելեգրամին, որպեսզի օպերատիվ կերպով լուրեր ստանան։  Հիմա նորությունների մշտական դիտումները նվազել են, բայց մեսենջերից օգտվողների ակտիվությունը պահպանվում է»,-մանրամասնել է Սովենկոն։

Համաձայն Mediascope-ի տվյալների՝ վերջին երկու տարում տելեգրամի լսարանն ավելացել է շուրջ 30 մլն մարդով․ 2021թ․ հոկտեմբերին եթե 50,8 մլն էր, ապա 2023թ․հոկտեմբերին արդեն 82,3 մլն էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում